Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
28.01.2011 | 00:00

...թե քաղաքական որոշ շրջանակների սրտին բավարար չափով «յուղ չի նստել» նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո անգամ, ուստի պահը բաց չեն թողնում` այս կամ այն դեպքի առնչությամբ նրա անվան վրա ևս մի սև բիծ ավելացնելու։ Ասում են նաև` ԶԼՄ-ներով տարածված այն ապատեղեկությունը, թե Բեգլարյանը իբր կրկին մարդ է ծեծել, չարախոսության նույն ժանրից է: Հավաստի աղբյուրները փաստում են, որ սա նրա դեմ ուղղված հերթական «սև PR»-ն է. նախկին քաղաքապետն այդ օրերին ընդհանրապես բացակայել է հանրապետությունից։

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ